Վիճակագրական կոմիտեի տրամադրած նախնական (շտապ հավաքագրված) տվյալների ամփոփման համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2019 թվականի հուլիս ամսին 2018 թվականի հուլիսի նկատմամբ կազմել է 8.1 տոկոս: Հիմնական աճն ապահովել են հետևյալ ոլորտները. արդյունաբերության ոլորտ`16.1 տոկոս, ծառայությունների ոլորտ՝ 14.9 տոկոս, առևտրի շրջանառության ոլորտ՝ 9.1, և շինարարության ոլորտ` 4.1 տոկոս:
Այս մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից:

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 13 տոկոս, այդ թվում՝ արտահանումը 19.5, իսկ ներմուծումը` 10 տոկոս:

2019 թվականի 7 ամիսների արդյունքներով (հունվար-հուլիս) տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.8 տոկոս` 2018 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ: Հիմնական նպաստումը եղել է ծառայությունների՝ 15.2 տոկոս, առևտրի շրջանառության՝ 8.9 տոկոս, արդյունաբերության՝ 8.4 տոկոս, և շինարարության՝ 4.5 տոկոս, ոլորտների հաշվին:

Արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի (հունվար-հուլիս) համեմատությամբ կազմել է 2.3 տոկոսով. արձանագրվել է արտահանման -3 տոկոս և ներմուծման 1.9 տոկոս ցուցանիշ:
