Օգոստոսի 25-ին, ժամը 14.50-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել, որ Աղավնաձոր գյուղի մոտ գետից ձուկ են որսում:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Աղավնաձոր գյուղի 28 և 20 տարեկան երկու բնակիչներ Մարմարիկ գետում, մեքենայի մարտկոցին միացված հոսանքի փոխարկիչ սարքով, ձուկ են որսացել:
Երիտասարդները հրավիրվել են բաժին և տվել բացատրություն, որ որսացել են 5 հատ իրենց անհայտ տեսակի ձուկ, սակայն մանր լինելու պատճառով նորից գցել են ջուրը:
Ձկնորսական ցանցերը և մարտկոցը առգրավվել են:
Նախապատրաստվում են նյութեր: