Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության անդամները Քննչական կոմիտեին էին փոխանցել փաստեր և հաղորդումներ 2013-2016թթ հնարավոր կոռուպցիոն կամ հովանավորչական ուղիներով կառավարության որոշումներ ընդունելու վերաբերյալ՝ Ամուլսարի հանքի շահագորման վերաբերյալ: Այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը հայտնեց, որ նման տեղեկություն ստացել են:
«Այո, նման տեղեկություն ունենք: Դա գլխավոր դատախազությունից ստացել ենք՝ քրեական հործի հետ համատեղ ընթացք տալու ցուցումով: Դատախազի ցուցումները պարտադիր են վարույթ իրականացնող մարմնի համար: Քրեական գործի հետ համատեղ դրան լուծում կտրվի»,-նշեց Իվանյանը:
Իրավաբան.net-ի լրագրողի հարցին, թե «Լիդիան Արմենիային» ենթադրյալ հողեր վաճառելու գործընթացում կոռուպցիոն գործարքների բացահայտումներն ավարտվելու են միայն Գնդեվազի նախկին գյուղապետո՞վ, թե գործում ներգրավված են նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, Իվանյանը պատասխանեց. «Գնդեվազի համայնքի ղեկավարի գործողությունները իմ քրեական վարույթի շրջանակներում չեն գնահատվում»: