Մարդու իրավունքների պաշտպանը քայլեր է ձեռնարկում Արճիս գյուղում խմելու ջրի բացակայության հարցով

Վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հետևում է Տավուշի մարզի Արճիս գյուղում խմելու ջրի բացակայության պատճառով իրականացվող բողոքի ակցիային։  Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:

Պաշտպանի աշխատակազմը հարցը քննարկել է Մարզպետարանի, Այրում խոշորացված համայնքի ղեկավարի, ինչպես նաև գյուղի վարչական շրջանի ներկայացուցչի հետ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տրվել է պարզաբանում առ այն, որ ձեռնարկվում են քայլեր խնդրի ժամանակավոր և երկարատև լուծման համար։

Մասնավորապես, այս պահին ստացած տեղեկությունների համաձայն՝ քննարկվում է գյուղի մոտակայքով անցնող այլ համայնք սպասարկող ջրագծից գյուղին ջրով ապահովելու հարցը: Որպես հիմնարար լուծում՝ քննարկվում է նոր պոմպակայան և ներքին ջրամատակարարման ցանց կառուցելու հնարավորությունը։

Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության շրջանակում կձեռնարկի անհրաժեշտ քայլեր, այդ թվում՝ գրավոր պարզաբանումների պահանջով։

Հիշեցնենք, որ Այրում խոշորացված համայնքի Արճիս գյուղի բնակիչները վաղ առավոտից փակել են  Բագրատաշեն-Ալավերդի մայրուղու Արճիսի հատվածը: Արճիսցիների բողոքի ակցիայի պատճառը խմելու ջրի բացակայությունն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել