Եթե այն չհերքվի այլ փաստական տվյալներով, ապա փորձաքննությունը համարվում է հավաստի. Յուրա Իվանյանը՝ Ամուլսարի վերաբերյալ եզրակացության մասին

Ամուլսարում դաշտային ուսումնասիրություններ չեն իրականացվել, այլ ուսումնասիրություններ են իրականացվել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին,  լրագրողների հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի կոռուպցիոն, սեփականության դեմ  ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը:

Վերջինիս խոսքով Advanced Resources Development (ELARD) ընկերություն վերցրել և ուսումնասիրել է ոչ միայն «Լիդիան Արմենիայի» կողմից ներկայացված փաստաթղթերը, այլ նաև մյուս կառույցների գիտական, պետական մարմինների կողմից ներկայացված հետազոտությունները, հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված ուսումնասիրությունները:

«ELARD-ը նաև ուսումնասիրել է միջազգային կարգի փորձագետների ուսումնասիրությունները և ամբողջը հետազոտելով հանգել է հետևությունների:  Դա, ըստ էության, փորձաքննություն է և սոսկ փաստաթղթերի ուսումնասիրություն չէ: Փորձաքննության եզրակացությունը, վայրույթի շրջանակներում, հանդիսանում է ապացույցի տեսակ և դա գնահատվում է այլ փաստական տվյալների հետ համակցության մեջ: Եթե այն չհերքվի այլ փաստական տվյալներով, ապա փորձաքննությունը համարվում է հավաստի»,-նշեց Իվանյանը:

Նրա խոսքով՝ 400 հազար դոլարը, որը ծախսվել է պետական բյուջեից ELARD-ի փորձաքննության ստացման վրա, միջազգայնորեն ընդունված գներ են. «Այդպիսի փորձաքննությունները այդ գների սահմններում են իրականացվում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել