Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 11 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 2-ը. ոստիկանություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 23-ից 26-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 149 դեպք, որոնցից 5-ը նախկինում կատարված։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 25, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 21, թմրամիջոցի հայտնաբերման՝ 14, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 9, ծեծի՝ 7, յուրացման կամ վատնման՝ 6, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքի դիտավորությամբ վնասման, խուլիգանության, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, անձի առևանգման՝ 3, կողոպուտի, շորթման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության ու ինքնիրավչության՝ 2-ական, բնակարանային գողության, մաքսանենգության, զենք-զինամթերքի առգրավման, որսագողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պետական սահմանի ապօրինի հատման, փաստաթուղթ կեղծելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, քննությանը խոչընդոտելու ու սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 11 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, վրաերթի և բնակարանային գողության՝ 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 41 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել