Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի քաղաքացիներ, հատկապես Երևան քաղաքում գործունեություն ծավալող ընկերություններ, խնդրում ենք աղբամանների մեջ ստվաթղթե արկղերը թափելուց առաջ դրանք հնարավորինս հարմարեցրեք արկղերի չափսերին, որպեսզի խուսափենք նման իրավիճակներից:
Առաջին հայացքից նկարում պատկերված արկղը լիքն է աղբով, սակայն այն դատարկելու ընթացքում պարզ է դառնում, որ իրականում մեկ ստվարաթղթե արկղի պատճառով է այդ տեսքը ստացվել, եթե աղբը թափողը այն հարմարեցներ արկղի չափսերին պատկերը այլ կլիներ, արկղում էլ բավականին շատ աղբ կտեղավորվեր:
Շնորհակալ կլինենք, որ հետևեք մեր խնդրանքին»,-նշված է հաղորդագրության մեջ: