«Մալաթիա մոլ»-ի շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ևս 1 տուժած տեղափոխվում է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը:
Հրդեհի վայրում աշխատում է շտապօգնության 6 բրիգադ, տեղում օպերատիվ վեհասկողություն են իրականացնում նաև առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը և խորհրդական Աշոտ Սարգսյանը։ Բարձր պատրաստվածության է բերվել նաև Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնը։
Ավելի վաղ խոսնակը հայտնել էր, որ նախնական տվյալներով 6 անձ գտնվում է Երևանի երկու բժշկական կենտրոններում։ Տուժածների առողջական վիճակի մասով տեղեկությունը կհաղորդվի լրացուցիչ: