Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության տվյալներով՝ Կրասնոդարի մարզի Արմավիրի մերձակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է ՀՀ 3 քաղաքացի։ 6-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է։
Այս մասին տեղեկացնում է արտաքին գործերի նախարարությունը:
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ է հիվանդանոցի և տեղի պատկան մարմինների հետ։ Քայլեր են ձեռնարկվում երեխային Կրասնոդարի հիվանդանոց տեղափոխելու ուղղությամբ։