Օգոստոսի 23-ին ոստիկանության Նոյեմբերյանի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, պարզել են, որ Ոսկեվան բնակավայրի մի 50-ամյա բնակիչ հունվար-փետրվար ամիսներին հարակից հանդամասից առանց թույլտվության, ապամոնտաժելով ցինկապատ խողովակները տեղափոխել է իր տան բակ: 50-ամյա տղամարդը հրավիրվել է բաժին:
Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:
Նշանակվել է մասնագիտական ստուգում: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: