39-ամյա տղամարդու դիակ է հայտնաբերվել՝ նախնական տեղեկությամբ ցուլի հարվածից. ԱՀ ոստիկանություն

ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին ահազանգ է ստացվել, որ օգոստոսի 23-ին ժամը 10:00-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ «Ամարաս» կոչվող վարչական տարածքի դաշտում կա տղամարդու դիակ:

Այս մասին տեղեկացնոպմ է Արցախի ոստիկանությունը:

ԱՀ քննչական կոմիտեի քննիչը պարզել է, որ նույն oրը ժամը 09:00-ի սահմաններում Մարտունու շրջանի բնակիչ, 1980թ.ծնված Է. Մ-ն «Ամարաս» վարչական տարածքում տեղակայված առկա անասնաֆերմայի հարակից դաշտում հայտնաբերել է Մարտունու շրջանի բնակիչ,1980թ. ծնված Ս. Թ-ի դիակը: Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ:
Նախնական տեղեկություններով Ս.Թ-ն մահացել է ցուլի հարվածելու պատճառով։ Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:  Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել