Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական և արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները սահմանվել են կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ:
Հանրապետությունում շենքերի և շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները (Գգ) գտնվում են հետևյալ շրջանակներում՝
Մարզ (Երևան քաղաք) | Նվազագույնը | Առավելագույնը |
Երևան քաղաք | 0.17 | 1.0 |
Կոտայք | 0.055 | 0.26 |
Արմավիր և Արարատ | 0.044 | 0.32 |
Արագածոտն | 0.035 | 0.32 |
Շիրակ | 0.035 | 0.21 |
Լոռի | 0.035 | 0.26 |
Տավուշ | 0.035 | 0.17 |
Սյունիք, Վայոց ձոր և Գեղարքունիք | 0.035 | 0.13 |
Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների կադաստրային գնահատման գոտիների սահմանների նկարագրությունները և գործակիցներն ընդգրկվել են 16 գոտիներում, այդ թվում` Երևան քաղաքում 1-ից 9-ը, իսկ մարզերում` 6-ից 16-ը:
Տարածագնահատման գոտիների գործակիցները հետևյալն են.
Գոտին | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 |
Գործակիցը | 1.0 | 0.80 | 0.64 | 0.51 | 0.41 | 0.32 | 0.26 | 0.21 | 0.17 | 0.13 | 0.11 | 0.086 | 0.069 | 0.055 | 0.044 | 0.035 |
Այս մասին Իրավաբան.net–ը տեղեկացավ Կադաստրի կոմիտեից: