Ապահովագրական պատահար է համարվում ՀՀ տարածքում ավտոմեքենայի օգտագործման հետևանքով տուժող անձին պատճառված անձնական և գույքային վնասների պատճառումը։
Ապահովագրական պատահար չեն համարվում հետևյալ դեպքերը`
- անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հետևանքով առաջացած պատահարի արդյունքում պատճառված վնասները,
- ահաբեկչական, ռազմական գործողությունների, խռովությունների կամ զանգվածային անկարգությունների հետևանքով առաջացած պատահարի արդյունքում պատճառված վնասները,
- վտանգավոր թափոնների տեղափոխման ժամանակ պատճառված վնասները, եթե դրանք կապված են բացառապես վտանգավոր թափոնների հետ,
- տուժողի դիտավորության հետևանքով տվյալ տուժողին պատճառված վնասները,
- պետական սեփականություն համարվող բուսական կամ կենդանական աշխարհին, օդին, մակերևութային կամ ստորգետնյա ջրերին, ընդերքին պատճառված վնասները,
- արվեստի գործերին, թանկարժեք զարդերին, քարերին կամ մետաղներին պատճառված վնասները,
- բեռների փոխադրման պայմանագրով փոխադրվող բեռներին պատճառված վնասները։