Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նոր հրաման է ստորագրել, որով սահմանվել է որսի կենդանիների համար նախատեսվող 2019-2020 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները։
Իրավաբան․net-ը հայտնում է, որ հրամանը ստորագրվել է օգոստոսի 20-ին, ուժի մեջ է մտել օգոստոսի 23-ին։
1) լոր – 2019 թվականի օգոստոսի 24-ից մինչև հոկտեմբերի 31-ը (յուրաքանչյուր որսորդ՝ 8 հատից ոչ ավելի՝ որս/օրվա ընթացքում),
2) աղավնի (թխակապույտ և անտառային) – 2019 թվականի օգոստոսի 24-ից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը (յուրաքանչյուր որսորդ՝ որս/օրվա ընթացքում՝ թխակապույտ աղավնի՝ 4 հատից ոչ ավելի և անտառային աղավնի՝ 2 հատից ոչ ավելի),
3) արտույտ – (դաշտային, տափաստանային) – 2019 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 31-ը (յուրաքանչյուր որսորդ՝ 4 հատից ոչ ավելի՝ որս/օրվա ընթացքում),
4) սարյակ (սովորական) – 2019 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 31-ը (յուրաքանչյուր որսորդ՝ 8 հատից ոչ ավելի՝ որս/օրվա ընթացքում),
5) կաքավ (քարակաքավ) – 2019 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը (յուրաքանչյուր որսորդ՝ 5 հատից ոչ ավելի՝ որս/օրվա ընթացքում),
6) կեռնեխ (սև կեռնեխ, սինակեռնեխ) – 2019 թվականի օգոստոսի 18-ից մինչև դեկտեմբերի 31-ը (յուրաքանչյուր որսորդ՝ 4 հատից ոչ ավելի՝ յուրաքանչյուր որս/ օրվա ընթացքում),
7) ջրլող թռչուններ՝ բադեր (կռնչան բադ, սուլող և ճքճքան մրտիմներ) և ջրհովվիկներ (փառփար, եղեգնահավ) – 2019 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2020 թվականի փետրվարի 28-ը (յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատ բադ և 2 հատ ջրհովվիկից ոչ ավելի` յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում)։
2. 2019-2020 թվականների որսաշրջանի ընթացքում սույն հրամանի 1-ին կետով սահմանված կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել մոխրագույն ագռավի, կաչաղակի, գայլի և շնագայլի որս:
3. Որս իրականացնել միայն չորեքշաբթի, շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված տոների և հիշատակի օրերին։