Լիազորագրի ստացում՝ առանց ոչ իրավաչափ որևէ վճար կատարելու. նախագիծ

Աժ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին նախագիծ է ներկայացրել:

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է՝

1. 321-րդ հոդվածի 4-րդ մասում «լիազորագիր ստացողն» բառերը փոխարինել «լիազորողը» բառով և
2. նույն մասը լրացնել հետևյալ բովանադակությամբ նոր նախադասությամբ.
«Սույն մասով նախատեսված լիազորագրերը հաստատվում են անվճար:»:

Օրենսգիրք 321-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ աշխատավարձ և աշխատանքային հարաբերությունների հետ կապված այլ վճարներ ստանալու, հեղինակների ու գյուտարարների վարձատրություն, կենսաթոշակներ, նպաստներ և կրթաթոշակներ, քաղաքացիների` բանկային ավանդներ ու փոստային առաքումներ, այդ թվում` դրամական և ծանրոցային, ստանալու լիազորագիրը կարող է
հաստատել նաև այն կազմակերպությունը, որտեղ լիազորագիր ստացողն աշխատում կամ սովորում է, նրա բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմինը և այն ստացիոնար բուժական հաստատության
տնօրինությունը, որտեղ նա գտնվում է բուժման մեջ:

Ներկայացված օրենսդրական նախաձենությունը նպատակ ունի լուծել այն օրենդրական խնդիրը, որը
սահմանափակում է Օրենսգրքով ամրագրված իրավունքների իրացումը: Օրենսգրքի 321-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված սուբյեկտների կողմից աշխատավարձ և Սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող օրենքի ընդունման արդյունքում 321-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված սուբյեկտները կկարողանան լիարժեքորեն իրացնել իրենց իրավունքները, կվերանա օրենդրական այն
խոչընդոտը, որը օրենքով ամրագրված իրավունքների իրացման ոչ իրավաչափ սահմանափակում է հանդիսանում: Միաժամանակ, անձինք պաշտպանված կլինեն իրենց իրավունքների իրացման
համար ոչ իրավաչափ որևէ վճար կատարելու պահաջներից կամ պահաջի փորձից: Այս առումով, օրենքով այդ դրույթի ամրագումը ևս չարաշահումների արգելքի հիմք կհանդիսանա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել