Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է մի շարք փակ բաժնետիրական ընկերությունները «Պրոֆեսու Ռ.Օ. Յոլյանիանվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը միացնելու ձևով վերակազմակերպելու մասին:
Կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակն է «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» ՀՀ օրենքով սահմանված արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության կազմակերպման գործընթացի կարգավորումն ու վերահսկողությունը, հավաքված արյան և դրա բաղադրամասերի որակի և անվտանգության ապահովումը, արյան և դրա բաղադրամասերի ռացիոնալ օգտագործումը և խոտանի նվազեցումն է:
Որոշման համաձայն նախատեսվում է վերակազմակերպել «Հրազդանի մարզային արյան բանկ», «Արմավիրի մարզի արյան փոխներարկման կայան», «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան», «Գյումրիի արյան փոխներարկման կայան», «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունները՝ «Պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը միացնելու ձևով: