Հեռուստաընկերություններից մեկի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճվել է. ՀՌՀ

Այսօր՝ օգոստոսի 23-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ:  Ուսումնասիրելով դիմումներին կից ներկայացված փաստաթղթերը՝ Հանձնաժողովը որոշում է կայացրել բավարարել բոլոր դիմումների պահանջները, բացառությամբ «ԼԱՅՔՆԵՏ» ՍՊ ընկերության՝ ՀՀ Շիրակի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու դիմումի, որը մերժվել է պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերից ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթերի բացակայության, ինչպես նաև աշխատակազմի թվաքանակի, կրթության և մասնագիտական  պատրաստվածության մասին թերի տվյալներ ներկայացնելու պատճառով:

Այս մասին տեղեկացնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը :

Նիստի ընթացքում քննարկվել է ««ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲ Ընկերության՝ 2019 թվականի հունիսի 29-ի, 30-ի և հուլիսի 01-ի եթերում հեռարձակված մանկական հաղորդումները առանց ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն լուսագրով հեռարձակելու պատճառով Հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթը կարճելու մասին հարցը:

Վարչական վարույթի շրջանակներում Հանձնաժողովի պահանջով Ընկերության ներկայացրած պարզաբանումներն և բացատրությունները ուսումնասիրելով Հանձնաժոողվը միաձայն որոշում է կայացրել վարույթը կարճելու վերաբերյալ:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը  ուսումնասիրելով 2019 թվականի հուլիսի 03-ին հարուցված թիվ 16 վարչական վարույթի նյութերը`պարզել է, որ«Վարչարարության հիմունքների և վարչական
վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով 2019 թվականի հուլիսի 03-ին «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ՝ Ընկերության 2019 թվականի հունիսի 29-ի, 30-ի և հուլիսի 01-ի եթերում հեռարձակված մանկական հաղորդումները հեռարձակվել են առանց ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն լուսագրով:
Ընկերության 2019 թվականի հունիսի 29-ի, 30-ի և հուլիսի 01-ի եթերը մշտադիտարկում իրականացնելիս արձանագրվել է, որ Ընկերությունը մասնավորապես, «Մարդուկներ» մանկական հաղորդումը հեռարձակել է՝ հունիսի 29-ին՝ ժամը 10:58:12-ին և 16:37:08-ին, հունիսի 30-ին՝ ժամը 08:18:10-ին, 10:51:44-ին և 16:04:33-ին և հուլիսի 01-ին՝ ժամը 08:10:14-ին և 15:07:22-ին։ Նշված մանկական հաղորդումները հեռարձակվել են
առանց ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն լուսագրի:

Հանձնաժողովը դիմել է Ընկերությանը՝ վարչական վարույթի շրջանակներում իր պարզաբանումները և բացատրությունները ներկայացնելու առաջարկով: Ընկերությունը 2019 թվականի օգոստոսի 21-ին գրությամբ Հանձնաժողով է ներկայացրել իրավախախտման վերաբերյալ իրենց պարզաբանումը, հայտնելով այն
մասին, որ արձանագրությամբ նշված եթերաժամերին հեռարձակված մանկական հաղորդումները եղել են կրկնություն, այդ իսկ պատճառով հեռարձակվել են առանց ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն լուսագրի։ Ընկերության կողմից ներկայացված պարզաբանման ուսումնասիրության և համադրման արդյունքում հայտնի է դարձել, որ Ընկերությունը արձանագրությամբ նշված եթերաժամերին հեռարձակված մանկական հաղորդումները եղել են կրկնություն։

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 5.1-րդհոդվածը սահմանում է.
Հանրային հեռուստաընկերությունը և Հայաստանի Հանրապետությունում գործող այն մասնավոր հեռուստաընկերությունները, որոնք հեռարձակում են նաև մանկական և (կամ) լրատվական հեռուստահաղորդումներ, պարտավոր են իրենց ծրագրերում ապահովել խուլ հանրության համար հնարավոր տեղեկատվության ստացման մատչելիությունը, օրվա եթերաժամում առնվազն մեկական մանկական և լրատվական հեռուստահաղորդում հեռարձակել ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն լուսագրով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի համաձայն՝ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են`բ) վարչական մարմնի նախաձեռնությունը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կետի համաձայն՝ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե`
ա) անձը, ում հասցեագրված է լինելու վարչական ակտը, վերացրել է օրենքի կամիրավական այլ ակտի պահանջների խախտումները կամ պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ, և նման դեպքերում օրենքն այդ խախտումների վերաբերյալ չի պահանջում վարչական ակտի ընդունում:
Օրենքի պահանջի խախտումը վերացնելու հիմքով Ընկերության նկատմամբ հարուցված թիվ 16 վարչական վարույթը ենթակա է կարճման:

Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 5.1-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կետով և հիմք ընդունելով «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերության 21.08.2019թ-ի գրությունը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց կարճել«ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցվածթիվ 16 վարչական վարույթը։ Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել