19-ամյա զինված երիտասարդին բերման են ենթարկել. ոստիկանություն

Ոստիկանությունը շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերմանն ուղղված միջոցառումները:

Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:

Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 21-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները, զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցից ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկեցին Վանաձորի Ավետիսյան փողոցի 19-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ տաբատի գոտկատեղից հայտնաբերվեց ատրճանակ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել