Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 22-ի որոշմամբ Վարոս Սիմոնյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում:
Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը:
Վարոս Սիմոնյանը ծնվել է 1981թ-ի մարտի 5-ին, Երևանում:
2019թ․ օգոստոսի 22-ից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
2015- 2019թթ․՝ Եվրոպական Միությունում ՀՀ առևտրական կցորդ
2011-2015թթ․՝ Եվրոպական Միությունում ՀՀ առևտրական ներկայացուցիչ
2008-2011թթ․՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, Եվրամիության և միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ
2007-2008թթ․՝ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության վարչության պետի ժ․պ․, Եվրամիության հետ համագործակցության բաժնի պետ
2005-2007թթ․՝ ՀՀ Առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն, Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության վարչության Եվրամիության հետ համագործակցության բաժնի պետ
2002-2005թթ․՝ ՀՀ Առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն, Հանքարդյունաբերության վարչության Բնօգտագործման էկոնոմիկայի բաժնի առաջատար մասնագետ
2002 -2008թթ․՝ Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարան, Կապի ճյուղի էկոնոմիկա և կառավարում դեպարտամենտ, դասախոս
1998-2002թթ․՝ «PROGRESS» ՓԲԸ, Մարկետինգի բաժնի մասնագետ