Քոչինյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրի մոտ 2 երիտասարդի են դանակահարել․ գործով կասկածյալ կա

Օգոստոսի 17-ին, ժամը 03.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել «կրծքավանդակի, աջ ազդրի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ 29-ամյա, իսկ «կրծքավանդակի ձախ կեսի և որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ 28-ամյա երկու երիտասարդ: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդներն ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:

Նշանակվել են ԴԲՓ-ներ:

Քոչինյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրի մոտ երիտասարդներին սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ պատճառելու համար կասկածվում է Երևանի 32-ամյա մի բնակիչ: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածյալը օգոստոսի 19-ին, ժամը 19.00-ին, ներկայացել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, տվել խոստովանական ցուցմունք և ձերբակալվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել