Սեյրան Սարոյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման մասին

Ստամբուլյան կոնվենցիան հակասահմանադրական օրենք է: Այս մասին Սեյրան Սարոյանն ասաց այսօր՝ օգոստոսի 20-ին, իր տանը հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ: Նա ասաց, որ դեմ է կոնվենցիայի վավերացմանը:

Լրագրողները նշեցին, որ կոնվենցիան ստորագրվել է իրենց իշխանության օրոք, ինչին գեներալը պատասխանեց՝ «Ղալաթ ենք արել, որ ստորագրել ենք: Թող թող ապրեն իրանք իրանց համար: Անպայման պետք է տունը, ընտանիքն էլ հարամե՞նք»,-նշեց նա՝ ասելով, որ իրենց ոչինչ չեն ասել կոնվենցիայի ստորագրման ժամանակ:

Սեյրան Սարոյանը նշեց, որ ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ հաստատ համոզված է, չի թողնի կոնվենցիան վավերացնեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել