«Ամբողջ աշխարհը գիտի, որ Մարտի 1-ի դեպքերի հետ ես ու Մանվել Գրիգորյանը կապ չունենք, թե չէ հիմա քրքրել էին մեզ».-այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին, իր տանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Աժ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:
Գեներալի խոսքով, Մանվել Գրիգորյանն այդ օրերին հանդիպում չի ունեցել 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
«Ես չգիտեմ, BBC-ն ինչ ասաց, բոլորս էլ Երևանում ենք եղել, տեսել ենք: Ես ու Մանվելը թողել ենք, եկել տուն ու մի շաբաթ տնից դուրս չենք եկել»,-նշում է նա: