18-ամյա պատանուն դանակով հարվածողն ինքնակամ ներկայացել է բաժին. ոստիկանություն

Օգոստոսի 18-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Արթիկի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ քաղաքի Տոնականյան փողոցից շտապօգնության բրիգադը «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 18-ամյա մի պատանու: Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը:

Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:

Կեսգիշերն անց տեղեկություն է ստացվել, որ ժամը 22-ի սահմաններում, վիճաբանության ընթացքում, դանակով նրան հարվածել է Արթիկի բնակիչ 19-ամյա մի երիտասարդ: Գիշերվա երեքին մոտ նա ինքնակամ ներկայացել է բաժին և խոստովանել, որ ինքն է դանակով հարվածել պատանուն: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել