Սեյրան Սարոյանը Մանվել Գրիգորյանի վերաբերյալ խոսակցություն է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ խոսակցություն է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին Սեյրան Սարոյանն ասաց այսօր՝ օգոստոսի 20-ին, իր տանը հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Խոսել եմ, որպեսզի էդ մարդը չմեռնի, լինենք խայտառած ամբողջ աշխարհով»,-ասաց Սեյրան Սարոյանը՝ նելով, որ եթե ու Մանվել Գրիգորյանը տուն գնա, ի՞նչ պիտի անի, պետք է փախչի՞ երկրից:

Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քննություն է ընթանում, բժիշկները, եթե տեսնեն, որ նա իրոք հիվանդ է՝ կփորձեն հարցին ուրիշ լուծում տալ:

«Գործը դատարանում է, դատարանը կորոշի: Բոլորս նամակները տեսել ենք, շոկի մեջ էինք»,-նշեց նա:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել