Ես կարամ քայլե՞մ, մի հատ էլ փախնե՞մ. Սեյրան Սարոյանը՝ իր տանն իրականացրած խուզարկության ու իր փախուստի լուրերի մասին

ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանի տանը ոստիկանությունը խուզարկություն չի իրականացրել: Այս մասին ասաց հենց ինքը՝ Սեյրան Սարոյանն այսօր՝ օգոստոսի 20-ին, իր տանը հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Սուտ նյութեր են տարածում՝ Գեներալ Սեյրանին «մթամ» տունը պառկացրին գետին, փռին… եղա՞վ: Ես կարամ քայլե՞մ, մի հատ էլ փախնե՞մ: Կարո՞ղ են չէ մի հատ զանգել ոստիկանություն հարցնեն: Կամ ինչի՞ համար պիտի խուզարկեն: Որտե՞ղ եք լսել, որ մարդու օջախի մեջ «ռազբոռկա» անեն: Սա տուն ա, օջախ ա, իմ թոռներն են, երեխեքն են»,-ասաց Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված այն լուրերին, որ ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել իր տանը, իսկ ինքը փախել է տան հետնամուտքից:

Սեյրան Սարոյանը նշում է, որ նոր է վերադարձել արտերկրից, որտեղ մեկնել էր բուժման նպատակով և այժմ էլ քայլելու հետ կապված առողջական խնդիր ունի և դժվարությամբ է տեղաշարժվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել