Կկարգավորվի գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ կառավարումը. նախագիծ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրության քննարկմանն է ներկայացրել «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ:

Նախագծի ընդունմամբ ապահովվում է ևս տասը տարի իրականացնել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին»  օրենքով հանրապետության  համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` նախկինում համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզերի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց  օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացի վերահսկողությունը:

Հնարավորություն է տրվում գյուղատնտեսական նշանակության հողամասերը արդյունավետ կառավարել, կազմակերպել հողային ֆոնդի արդյունավետ կառավարումը, զգալիորեն ավելացնել տեղական բյուջեի եկամուտները հողերի վարձավճարի, հողի հարկի և գույքահարկի, ինչպես նաև հողերի օտարումներից գոյացած միջոցների հաշվին:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել