Թափուր աշխատատեղ՝ կադաստրի կոմիտեում. աշխատավարձը՝ 129 հազար դրամ

Կադաստրի կոմիտեի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը ժամանակավոր զբաղեցնելու մասին կոմիտեն հայտարարություն է տարածել:

Ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ

(ծածկագիր՝ 41-3.3-348)

 Մասնակցում է Կոմիտեի ղեկավարի, Կոմիտեի ղեկավարի տեղակալներ, Կոմիտեի գլխավոր քարտուղարի անվամբ ստացված գրությունների գրանցման, Կոմիտեի ղեկավարի կողմից մակագրված գրությունները կատարողներին հանձման, ելից և մտից գրությունների ձևակերպման աշխատանքներին:

 Մուտքագրում է ստացված գրությունները համակարգիչ:

 Իրականացնում է տվյալների փոխանակում կոմիտեի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների հետ էլեկտրոնային փոստի միջոցով:

 Ունի այլ իրավունքներ ու պարտականություններ՝ համաձայն սույն պաշտոնի անձնագիրը:

 Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • բարձրագույն կրթություն,
  • քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
  •  «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների, վարչապետի 2018թ. Հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կանոնադրությունը սահմանելու մասին» N 749-Լ որոշման և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  • անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (Ցանկեր N1 – 2) տիրապետում:

 Աշխատավարձը՝ 129.634 (մեկ հարյուր քսանինը հազար վեց հարյուր երեսունչորս) դրամ:

 Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` 2019 թվականի սեպտեմբերի 24-ը:

* * *

 Նշված  թափուր պաշտոնը կարող է զբաղեցվել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

 Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝

 1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

 2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

 3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.

 4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

 5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

* * *

 Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  •  գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  •  անձնագրի պատճենը,
  •  կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
  •  աշխատանքային գրքույկի պատճենը,
  •  արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  •  մեկ լուսանկար 3×4 սմ չափսի:

փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման բաժնում կամ  էլեկտրոնային փոստի միջոցով [email protected] հասցեով ժամը 9:30-ից 12:30-ը ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից

Հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7,

հեռ.՝ 060 474 247, 060 474 147

 

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է`   23.08.2019 թ.: 

42 ԿԲ new

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել