Նախատեսվում է գնման գործընթացների կազմակերպման արդյունավետության բարձրացում, պայմանագրերի կատարման շրջանակում առաջացող հնարավոր ռիսկերի նվազեցում. նախագիծ

Ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենսդրական նախագիծ, որով նախատեսվում է  լրացումներ և փոփոխություններ անել  կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման նախագծում:

Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է գնման գործընթացների շրջանակներում ախտորոշված խնդիրները կանոնակարգելու անհրաժետությամբ, որոնք հիմնականում վերաբերում են գործընթացների արդյունավետվությունը բարձրացնելու, գնման ընթացակարգերի կազմակերպման ժամկետների հնարավորինս կրճատելու, պատվիրատուների բնականոն գործունեության անընդհատությունը ապահովելու, պայմանագրերի կատարման շրջանակում առաջացող հնարավոր ռիսկերը նվազեցնելու, ինչպես նաև պատվիրատուների և գնահատող հանձնաժողովների կողմից հնարավոր սուբյեկտիվ որոշումների կայացումը բացառելու անհրաժեշտությամբ:

Առկա կարգավորումները բավարար չափով չեն ապահովում գնման գործընթացների արդյունավետվությունը, պայմանագրերի կատարման շրջանակում մասնակիցները հնարավորություն են ստանում ցուցաբերելու ոչ պատշաճ վարքագիծ վտանգելով ծրագրերի լիարժեք իրականացումը:

Կարգավորման նպատակն է գնման գործընթացների արդյունավետվության բարձրացում, գնման ընթացակարգերի կազմակերպման ժամկետների հնարավորինս կրճատում, պատվիրատուների բնականոն գործունեության անընդհատության ապահովում, պայմանագրերի կատարման շրջանակում առաջացող հնարավոր ռիսկերի նվազեցում, պատվիրատուների և գնահատող հանձնաժողովների կողմից հնարավոր սուբյեկտիվ որոշումների կայացումը բացառելու անհրաժեշտությամբ: Գնման գործընթացների կազմակերպման արդյունավետության բարձրացում, պայմանագրերի կատարման շրջանակում առաջացող հնարավոր ռիսկերի նվազեցում, պատվիրատուների և գնահատող հանձնաժողովների կողմից հնարավոր սուբյեկտիվ որոշումների կայացման բացառում:

 Մանրամասները՝ https://www.e-draft.am/files/project_file/1/15662796876153.docx

 

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել