Ոստիկանները հայտնաբերել են գիշերը ատրճանակով կրակոց արձակած անձին

Օգոստոսի 17-ին, ժամը 03.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Չարենցի փողոցից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա մի տղամարդու: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի օդամղիչ ատրճանակ՝ պահունակով: Երիտասարդը ատրճանակով մեկ անգամ օդ էր կրակել՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել