Թումանյան փողոցի սրճարաններից մեկում դրամապանակ են գողացել. գրպանահատը բերման է ենթարկվել

Օգոստոսի 16-ին, ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում մի քաղաքացի հաղորդում է տվել, որ ժամեր առաջ Թումանյան փողոցի սրճարաններից մեկում ինչ-որ մեկը իր պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար:

Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:

Հաղորդումը ստանալուն պես ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցին: Որոնողական աշխատանքներին միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, որոնց պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ ժամեր անց գողությունը բացահայտվեց: Ժամը 20:30-ի սահմաններում, ստացված տեղեկություններն իրացնելով, քրեական հետախույզները Երևանի Ֆրանսիայի հրապարակից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Զավարյան փողոցի 31-ամյա մի բնակչի: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Տեսանյութը՝ ոստիկանության

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել