«Լիդիան Արմենիա» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ներկայացնելով բնապահպանական փորձաքննության եզրակացության մեջ տեղ գտած առաջարկների վերաբերյալ իր պատասխանները:
«Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ»-ի հայտարարությմաբ ասվում է, որ ընկերությունը Քննչական կոմիտեին է տրամադրել Ամուլսարի Ծրագրի բնապահպանական ազդեցության վերաբերյալ «Earth Link & Advanced Resources Development» ընկերության կողմից իրականացված փորձաքննության եզրակացության մեջ տեղ գտած առաջարկների իր պատասխանները:
Փորձաքննության եզրակացության հայերեն և անգլերեն լեզուներով պատճեններին կարող եք ծանոթանալ այս հղումով՝http://investigative.am/…/amulsar-porcaqnnutyan-ezrakacutyu…
Փորձաքննության եզրակացության մեջ տեղ գտած առաջարկների վերաբերյալ Լիդիանի պատասխանների հայերեն տարբերակը հասանելի է այս հղումով՝ https://www.lydianarmenia.am/index.php…
«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսն այս առիթով ասել է, – «Փորձաքննության եզրակացությունը հաստատեց շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ Լիդիանի խիստ զգուշավոր մոտեցումը: Լիդիանի պատասխանները եզրակացության մեջ տեղ գտած առաջարկություններին արդեն իսկ վկայում են շրջակա միջավայրի նկատմամբ ընկերության պատասխանատու վերաբերմունքի մասին: Պատասխանները հրապարակվել են, և անկողմանկալ վերաբերմունք ունեցող յուրաքանչյուր անձ կարող է լիովին տեղեկացված լինել՝ ծանոթանալով դրանց»:
Պարոն Սելլերսը նաև նշել է, – «Շրջակա միջավայրի պահպանության՝ Լիդիանի միջոցառումները համապատասխանում և հաճախ նույնիսկ գերազանցում են միջազգային բոլոր կիրառվող չափանիշները, դրանք արդեն իսկ գնահատվել և հաստատվել էին շրջակա միջավայրի վրա ազդեցության համապարփակ գնահատման շրջանակներում, ինչի հիման վրա ընկերությունը ստացել է ընդերքօգտագործման թույլտվությունները»:
«Լիդիանը տրամադրել է փորձաքննության շրջանակներում իրենից պահանջված ցանկացած տեղեկատվություն, և տրամադրված ողջ տեղեկատվությունը համապատասխանում է շրջակա միջավայրի նախորդ գնահատումների և բազմաթիվ աուդիտների շրջանակներում ընկերության կողմից տրամադրված տեղեկատվությանը: Տրամադրված տեղեկատվությունը ավելի քան բավարար էր, որպեսզի փորձաքննության եզրակացության հեղինակները կարողանային մասնագիտական եզրահանգումներ կատարել, և այդ եզրահանգումները համապատասխանում են փորձաքննության առարկա հանդիսացող խնդիրները նախկինում ուսումնասիրած միջազգային այլ փորձագետների եզրահանգումներին»:
Լիդիան ընկերությունը Հայաստանում իր գործունեությունն իրականացնում է շրջակա միջավայրի վրա ազդեցության համապարփակ գնահատման գործընթացի հիման վրա տրված ընդերքօգտագործման թույլտվությունների համաձայն։ Այդուհանդերձ, անցած տարվա հուլիսից սկսած Լիդիանի Ամուլսարի ծրագիրը բնապահպանական երեք աուդիտի է ենթարկվել և ընկերությունը լիարժեք համագործակցել է բոլոր փորձաքննական մարմինների հետ։