Կսահմանվեն որդեգրման գործընթացի կանոնակարգման առավել հստակ մեխանիզմներ. նախագիծ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որի ընդունմամբ կսահմանվեն որդեգրման գործընթացի կանոնակարգման առավել հստակ մեխանիզմներ, մասնավորապես որդեգրման ենթակա երեխաների անձնական  տվյալները որդեգրել ցանկացող անձանց տրամադրելու հետ կապված հարաբերություններում, որդեգրել ցանկացող անձանց և որդեգրման ենթակա երեխաների տվյալների համադրման և երեխայի խնամքի վերահսկողության իրավակարգավորումներում:

Նախատեսվում է, որ նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի որդեգրման ընթացակարգը, կկարգավորվի և կհստակեցվի երեխաների որդեգրման, որդեգրել ցանկացող անձանց հաշվառման, երեխայի խնամքի վերասկողության, համադրման առնչվող գործառույթները, իրավասու մարմինների լիազորությունների շրջանակը:

Երեխա որդեգրել ցանկացող և կենտրոնացված հաշվառման վերցված անձանց՝ որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ որոշակի անձնական տվյալները տրամադրելու նոր ընթացակարգ կսահմանվի որը որդեգրման գործընթացը կդարձնի հնարավորինս թափանցիկ և միաժամանակ կօգնի երեխա որդեգրել ցանկացող անձանց ընդունել երեխա ընտրելու մասին իրազեկված ու հիմնավորված որոշում: Կնվազեցվի որդեգրման գործընթացում առկա կոռուպցիոն ռիսկերը, կապահովվի այդ գործընթացի թափանցիկությունը:

 Մանրամասները հավելվածում`

 https://www.e-draft.am/files/project_file/1/15659590598793.docx

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել