Վարչապետի աշխատակազմը ՀՀ քաղաքացիներին տեղեկացնում է ժամանակավոր թափուր պաշտոնի վերաբերյալ: Մրցույթ է հայտարարվել վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության դիմումների քննարկման, ընթացքի ապահովման և խորհրդատվության բաժնի ավագ իրավախորհրդատուի պաշտոնի համար.
1. մասնակցում է վարչապետին, փոխվարչապետերին և աշխատակազմի ղեկավարին հասցեագրված գրությունների, դիմումների, առաջարկությունների և բողոքների քննարկմանը և սահմանված կարգով ընթացք տալուն
2. կատարում է քաղաքացիների ընդունելություն, քաղաքացու մասնակցությամբ քննարկում բարձրացված հարցերը, տալիս պարզաբանում, տրամադրում խորհրդատվություն
3. մասնակցում է աշխատակազմում տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձի գործառույթների ապահովման աշխատանքներին
4. մասնակցում է կառավարություն ներկայացված հանրագրերի գրանցմանը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև հրապարակմանը, դրանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շրջանառության ապահովմանը
5. մասնակցում է իր գործունեության ոլորտի ծրագրերի մշակմանը և դրանց նկատմամբ մոնիթորինգի իրականացմանը
6. պատրաստում է դիմումների առնչությամբ պետական կառավարման համակարգի և այլ պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին հասցեագրված գրությունների և դիմումներին տրվող պատասխանների նախագիծ
7. մասնակցում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի նախապատրաստմանը
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
1) Իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, hանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ,
2) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրագրերի մասին», «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
3) անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
4) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
5) աշխատավարձի չափը՝ 175.932 ՀՀ դրամ:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 19.08.2019թ., ժամը 12.30-ը: