Ամուլսարի գործով ցուցարարները կառավարության շենքի դիմաց շարունակում են բողոքի ակցիա իրականացնել:
Նրանք ցանկանում են հինգ հոգանոց կազմով անձամբ հանդիպել վարչապետի հետ, անձամբ ներկայացնել փաթեթը, քանի որ վստահ չեն, որ տեղեկատվությունն ամբողջական կհասնի նրան:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը` մոտենալով ցուցարարներին, լսեց բողոքն ու հավելեց, որ լսել է, որ իր հոր անունը ևս շահարկվել է Ամուլսարի փորձաքննությունն իրականացրած Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերության հետ, սակայն նա որևէ կապ չունի ընկերության հետ: Սիսեռյանն ասաց, որ հայրը եղել է Լիբանանի վարչապետի խորհրդականը, բայց հերքեց իրենց կապը և՛ ELARD ընկերության, և՛ մրցույթի հետ: