Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել քրեական օրենսգրքում լրացում կատարելու վերաբերյալ նախագիծ:
Նախատեսվում է քրեականացնել բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակային արդարացնելը կամ քարոզելը:
Անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ նման բռնությունը քարոզելը կպատժվի տուգանքով` 500 հազար դրամից 1 միլիոն դրամի չափով կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝
1) պաշտոնեական դիրքն օգտագործելով կամ
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝
կպատժվի ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով: