Օգոստոսի 4-ին, ժամը 15.34-ին, օտարերկրյա մի քաղաքացի ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր տվել, որ օգոստոսի 2-ին, ժամը 14.00-ին, Բագրատունյանց փողոցում 20 տարվա հնեցման կոնյակ գնելու համար տաքսի «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդին տվել է 60.000 դրամ, ով իրեն վաճառել է տնային պայմաններում պատրաստված կոնյակին նմանեցված հեղուկ:
Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են վարորդի ինքնությունը: 66-ամյա երևանաբնակ տղամարդը օգոստոսի 12-ին, ժամը 10.45-ին, ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր: