Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային հանդիպման է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Նրանք քննարկում են աղբահանության հարցը:
Հայկ Մարությանը նշում է, որ նրանք պարտավարություն ունեն միայն վճարել «Սանիտեկին», իսկ ընկերությունը պետք է կատարի իր պարտավորությունները:
«Եթե աղբամանները 80 տոկոսից ավելի են լցված, դա նշանակում է, որ գործը լավ կատաարված չէ: Քաղաքապետարանը նրանց զգուշացում է տալիս և վերջիններս պետք է 3 ժամում խնդիրը լուծեն: Եթե չեն լուծում, տուգանվում են: Քաղաքապետարանը արդեն մի քանի անգամ տուգանվել է «Սանիտեկին»»,-նշեց քաղաքապետը:
Մանրամասները՝ տեսանյութում