Հանրապետության հրապարակից 4 անձ է բերման ենթարկվել. ոստիկանություն

Օգոստոսի 12-ին, ժամը 04.42-ին, հաղորդում է ստացվել, որ Հանրապետության հրապարակում վիճաբանություն է: Ահազանգով մեկնած ոստիկանության ծառայողները կանխել են զարգացումները և Հանրապետության հրապարակից, վիճաբանություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկել չորս անձի: Մեկ հոգի դիմել է հիվանդանոց՝ բուժօգնության:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքնություն: Ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել