Oգոստոսի 12-ից, ԵՏՄ միասնական ներքին շուկայի գործունեության ապահովման նպատակով՝ «Գառնի», «Զվարթնոց» պատմամշակութային, նաև՝ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի կողմից հրամանը ստորագրվել է օգոստոսի 1-ին:
Միաժամանակ գների բարձրացման հետևանքները մեղմելու համար սահմանվել են լրացուցիչ արտոնություններ` մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողների, դպրոցականների, կենսաթոշակառուների, փախստականների, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանարապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար,հայտնում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնիը:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը մշակում է նաև այլ արտոնություններ, որոնց մասին լրացուցիչ կտեղեկացվի:
Օգոստոսի 12-ից սահմանված սակագները հետևյալն են՝
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան մուտքի տոմսի գներ.
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ` 1500 ՀՀ դրամ,
- Օտարերկրյա քաղաքացիներ՝ 1500 ՀՀ դրամ,
- Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանարապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներ, փախստականներ՝ 250 ՀՀ դրամ,
- Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 125 ՀՀ դրամ,
- Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ,
- Էքսկուրսիա հայերեն լեզվով՝ 2000 ՀՀ դրամ,
- Էքսկուրսիա օտար լեզվով՝ 4000 ՀՀ դրամ,
Արգելոց-թանգարանի մուտքը ազատ է ՀՀ բոլոր քաղաքացիների համար ամեն ամսվա վերջին շաբաթ օրը,
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան.
- Մուտքի տոմսի գներ.Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ` 1300 ՀՀ դրամ,
- Օտարերկրյա քաղաքացիներ՝ 1300 ՀՀ դրամ,
- Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանարապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներ, փախստականներ՝ 150 ՀՀ դրամ Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 75 ՀՀ դրամ,
- Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ,
- Էքսկուրսիա հայերեն լեզվով՝ 2000 ՀՀ դրամ,
- Էքսկուրսիա օտար լեզվով՝ 4000 ՀՀ դրամ,
Արգելոց-թանգարանի մուտքը ազատ է ՀՀ բոլոր քաղաքացիների համար ամեն ամսվա վերջին շաբաթ օրը,
«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան,
- Մուտքի տոմսի գներ. ՀՀքաղաքացիներ` 1000 ՀՀ դրամ,
- Օտարերկրյա քաղաքացիներ ՝ 1000 ՀՀ դրամ,
- Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանարապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներ, փախստականներ՝ 125 ՀՀ դրամ Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 60 ՀՀ դրամ,
- Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ,
- Էքսկուրսիա հայերեն լեզվով ՝ 1500 ՀՀ դրամ,
- Էքսկուրսիա օտար լեզվով՝ 2500 ՀՀ դրամ,
Արգելոց-թանգարանի մուտքը ազատ է ՀՀ բոլոր քաղաքացիների համար ամեն ամսվա վերջին շաբաթ օրը: