«Խոսող պաստառներ»` Երևանի կանգառներում

Երևան քաղաքի կանգառներում տեղադրվել են  #դեմեմբռնությանը կոչով վահանակներ:

Այս մասին տեղեկացնում է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը:

Կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելման հարցում Մարդու իրավունքների պաշտպանի դերին, ինչպես նաև օրենքի իրազեկմանը նվիրված ծրագրի շրջանակում պատրաստված վահանակներն ակտիվանում են Arloopa հավելվածի օգտագործմամբ՝ փոխանցելով ընտանիքում սիրո և համերաշխության կարևորության մասին կարճ տեսանյութ։

Կից տեսանյութով ներկայացնում են պաստառները հավելվածով սկանավորելու ձևը։

Տեսանյութը և լուսանկարը` ՄԻՊ-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել