33-ամյա տղամարդը բերման է ենթարկվել. վնասի չափը պարզվում է

Օգոստոսի 9-ին, ժամը 03.27-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ «Ձկան խանութի» մոտ մեկը կոտրում է ճաղավանդակները, կանգառի սյուները և հարձակվում է մարդկանց վրա:

Այս մասին  տեղեկացնում է ոստիկանությունը:

Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի ինքնությունը: 33-ամյա տղամարդը բերման է ենթարկվել բաժին:Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել