Տարեկան ի՞նչ դրույքաչափերով է հաշվարկվում գույքահարկը շենքերի, շինությունների համար

Շինությունների համար գույքահարկը հաշվարկվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով՝

1) հասարակական և արտադրական նշանակության շինությունների համար՝ հարկման բազայի 0.3 տոկոսը.

2) բնակելի տների, այգետնակների, բնակարանների, բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքների (նկուղ, կիսանկուղ, բացվածք, ձեղնահարկ, վերնահարկ և այլն) համար`

Հարկման բազան Հարկի դրույքաչափը
Մինչեւ 3 մլն դրամը ներառյալ Հարկման բազայի 0 տոկոսը
3 մլն դրամից մինչեւ 10 մլն դրամը ներառյալ 100 դրամ՝ գումարած հարկման բազայի 3 մլն դրամը գերազանցող մասի 0.1 տոկոսը
10 մլն դրամից մինչեւ 20 մլն դրամը ներառյալ 7100 դրամ՝ գումարած հարկման բազայի 10 մլն դրամը գերազանցող մասի 0.2 տոկոսը
20 մլն դրամից մինչեւ 30 մլն դրամը ներառյալ 27100 դրամ՝ գումարած հարկման բազայի 20 մլն դրամը գերազանցող մասի 0.4 տոկոսը
30 մլն դրամից մինչեւ 40 մլն դրամը ներառյալ 67100 դրամ՝ գումարած հարկման բազայի 30 մլն դրամը գերազանցող մասի 0.6 տոկոսը
40 մլն դրամից ավելի 127100 դրամ՝ գումարած հարկման բազայի 40 մլն դրամը գերազանցող մասի 1.0 տոկոսը

3) ավտոտնակների համար` հարկման բազայի 0,2 տոկոսը:

Այս մասին Իրավաբան.netը տեղեկացավ Կադաստրի կոմիտեից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել