Այս տարի շուրջ 125 ուսանող լքել է համալսարանը. ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյան

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն այսօր` օօգոստոսի 12-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ համալսարանում մասշտաբային տնտեսումներ են արվել, որոնք գերազանցում են 200 միլիոն դրամը: 

Մի քանի ամիս առաջ բարձրացվել է դասավանդման ժամավճարը: Եթե նախկինում դասախոսական աշխատանքի մեկ ժամի համար վարձատրվում էին 1500 դրամի չափով, ապա ներկայումս` 4500 դրամ է:

Ռուբեն Հայրապետյանը տեղեկացրեց, որ հունվարի քննաշրջանի արդյունքով շուրջ  125 ուսանող լքել է համալսարանը, քանի որ միջնորդությունների մեխանիզմը այլևս վերացված է:

Անդրադարձ եղավ նաև դասախոսների կազմի փոփոխությանն ու նրանց մրցութային կարգով ընտրությանը: Ռեկտորի պաշտոնակատարը նշեց, որ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքի համաձայն մրցութային կարգը որոշում է տվյալ բուհը, կազմակերպությունը, այլ ոչ թե նախարարությունը: 

Մրցույթի կարգը հաստատվել է գիտական խորհրդի կողմից, որը տևել է մոտ 4 ժամ: Ներկայիս կարգը, Հայրապետյանի խոսքով,  ենթադրում է ոչ միայն մրցութային հանձնաժողովի առկայություն, այլ չափելի հստակ մեխանիզմներ: 

Խոսելով մրցույթի կարևորությունից, ռեկտորը նշեց, որ նախկինում եղել է հարյուր տոկոսանոց սուբյեկտիվ մոտեցում. մրցույթի փոխարեն ամբիոնի վարիչները տարեցտարի սեփական կամքով ուղղակի որոշել են, թե ով որքան դասաժամ է ստանում:

«Այս պահին մրցույթի մասնակցած դասախոսներից 58-ը  չեն ստացել մրցութային հանձնաժողովի երաշխավորությունը և ևս 20 հոգի նախկին դասախոսներ չեն մասնակցել մրցույթին: Դասախոսական կազմում համալրում է եղել`  շուրջ 100 նոր դասախոս»,-նշեց Ռուբեն Հայրապետյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել