Հայրենական մեծ պատերազմի 30 մասնակցի առողջարանային բուժման անվճար ուղեգրեր կտրամադրվի: Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստում:
Ուղեգրերի ձեռքբերման համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կհատկացվի 4․320․000 դրամ։
Այս մասին տեղեկացնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Որոշումը կայացվել է՝ կարևորելով վետերանների սոցիալական պաշտպանության, նրանց հանգստի և առողջության վերականգնման անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ նրանց ունեցած վաստակը։
Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարվել են փոփոխություններ և լրացումներ։