Փոխքաղաքապետը` 170 միլիոն դրամի պետպատվերի սպասարկման մասին

Երևանի քաղաքապետարանի այսօրվա արտահերթ նիստում` օգոստոսի 8-ին, ավագանու անդամ Միքայել Մանրիկյանը ասաց, որ կա մոտ 170 միլիոն դրամ կատարված աշխատանք, որը    քաղաքային իշխանությունները չեն պահանջում առողջապահության նախարարությունից` մասնավորապես խոսքը Նորք Մարաշ բժշկական կենտրոնի մասին է, որտեղ  կատարվել է 170 միլիոն դրամի պետպատվերի սպասարկում : «Մինչև այսօր իմ տեղեկություններով այդ գումարը չի նստել մեր բալանսի վրա,  նախարարությունը չի փոխանցել այդ գումարը»: Մանրիկյանը  պնդեց, որ պետք է հետամուտ լինել, որպեսզի այդ փաստաթղթերը  երկու- երեք ամսվա ընթացքում լինեն բյուջեում:

Հայկ Սարգսյանը նշեց, որ խոսքը վերաբերում է պետպատվերի գծով  հիվանդանոցի կողմից ավելի մեծ ծավալի իրականացված ծառայությունների փոխհատուցմանը, որի գծով քաղաքապետարանը դեռևս հունվար -փետրվար ամսից բանակցել է նախարարության հետ:

Մանրամասները` տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել