Իրավաբանական վարչության պետի թափուր պաշտոն՝ Կադաստրի կոմիտեում

Կադաստրի կոմիտեում առկա է իրավաբանական վարչության պետի թափուր պաշտոն:

Աշխատավարձը՝ 310.858 (երեք հարյուր տաս հազար ութ հարյուր հիսունութ) դրամ է: Պաշտոնը զբաղեցնելու համար դիմումների ընդունման վերջնաժամկետը 2019 թվականի օգոստոսի 14-ն է։

Պահանջվող պայմաններն են՝

  • բարձրագույն իրավաբանական կրթություն,
  • քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում
  • Հայաստանի Հանրապետության Հողային և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքերի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018թ. հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կանոնադրությունը սահմանելու մասին» N 749-Լ որոշման, Վարչության կանոնադրության, գերատեսչական նորմատիվ ակտերի, ինչպես նաև իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  • անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N1 – 2):

Ի դեպ՝ տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:

Թափուր հաստիքի համար դիմել ցանկացողները մանրամասներին կարող են ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.cadastre.am/article/1654 ։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել