Գողություն՝ օծանելիքի խանութից. պատճառվել է զգալի չափերով նյութական վնաս. ՔԿ

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու օծանելիքի խանութից առերևույթ հափշտակություն կատարած անձի ինքնությունը։

Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն:

2019թ. հունիսի 10-ին ՀՀ ոստիկանությունում  քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ  Մաշտոց  փողոցում գտնվող օծանելիքի խանութ-սրահից օրեր առաջ գողություն է կատարվել՝ պատճառելով զգալի չափերով նյութական վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոն բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-րդ մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ  վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրը տեսանկարահանող սարքի տեսագրությունը, ենթարկվել զննության:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ օբյեկտիվ իրականությունը բացահայտելու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել