Վարդգես Գասպարին Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ է պառկել՝ ի նշան բողոքի

Ակտիվիստ Վարդգես Գասպարին Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ է պառկել՝ ի նշան բողոքի: Վերջինիս խոսքով՝ նա դիմել է քաղաքապետ Հայկ Մարությանին իր շենքի սեյսմակայության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար, սակայն իր հարցումը անպատասխան է մնացել:

«Մեր հարևան շենքի հիմքերը փորել են և ես հարցում էի արել, թե դա որքանով կազդի մեր շենքի վրա: Հարցումը կատարել եմ ավելի քան 1 ամիս առաջ, մոտ 2 ամիս առաջ: Շենքը գտնվում է Դեմիրճյան 17 հասցեում: Մինչև հիմա պատասխան չեմ ստացել»,-Իրավաբան.net-ի լրագրողին հայտնեց Վարդգես Գասպարին:

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը վերջինիս  խնդրեց դիմումի բանալի բառը փոխանցել, որպեսզի հայտնի, թե գրությունը որ փուլում է և նրան առաջարկեց քաղաքապետարան մտնել: Սակայն Վարդգես Գասպարին հրաժարվեց՝ ասելով, որ թող նրանք գնան իրենց հով սենյակներում նստեն, ինքը այնտեղ կմնա:

Մանրամասները՝ տեսանյութում 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել