Շինարարի տոնի կապակցությամբ, արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալագրով է պարգևատրել.
Տիգրան Միխաիլի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
«Միկշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր
Լյովա Աշոտի ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ
«Բետոնագործ» փակ բաժնետիրական ընկերության նախագահ
Հասմիկ Սամվելի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ «Հորիզոն-95» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տեխնոլոգ, փորձարարական լաբորատորիայի վարիչ
Էդիկ Սահակի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ
«Արմբազալտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն: