Ժուռնալիստների միության նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել

Իրավաբան.net-ին  քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ  Ժուռնալիստների միության նախկին նախագահ, Երևանի ավագանու նախկին անդամ Աստղիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել:

Աստղիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի առաջին մասի՝ իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելու համար:

Նշենք, որ  խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել